Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Սթրեսը և դրա ծնող պատճառները. Ադա Թադևոսյան

Սթրեսը և դրա ծնող պատճառները. Ադա Թադևոսյան

Առողջությունը ներդաշնակություն է, 

հիվանդությունը` մարմնի աններդաշնակություն 

դրան հատուկ հատկանիշներով:

 

Սթրեսն օրգանիզմի ընդհանուր ոչ առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան է զանազան ազդեցությունների նկատմամբ, որի ծնող պատճառների մասին և ինչպես հաղթահարել այն խնդրեցինք պատմել Սպիտակի 1988 թ. երկրաշարժիչ մեկ տարի անց 1989 թվականին Հայաստանում «Ստրես» կենտրոնի և «Ստրեսաբանության» հիմնադիր, պրոֆեսոր, մարդու հոգեկան ցնցումների վերաբերյալ ավելի քան հարյուր տպագրական հոդվածների, մի քանի մենագրությունների, ինչպես նաև ուսանողության համար «Ստրեսաբանության» առաջին երկհատորյա դասագրքի հեղինակ Ադա Թադևոսյանին, ով կրթության և մարդու կենսագործունեության անվտանգության խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով, ով տրավմատիկ ստրեսի, կենսաբանական հոգեթերապիայի միջազգային ասոցիացիաների անդամ է, ՌԴ իրավաբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: 

 

«Ստրես» կենտրոնի և «Ստրեսաբանության» հիմնադիր, «Ստրեսաբանության» առաջին երկհատորյա դասագրքի հեղինակ պրոֆեսոր Ադա Թադևոսյան–   Սթրեսը մարդուն դարձնում է դյուրագրգիռ, լարված, անհամբեր և դա նորմալ ռեակցիա է ոչ նորմալ կյանքի նկատմամբ: Սթրեսային ռեակցիան հարմարվողական ռեակցիա է, օրգանիզմի արձագանքն է ցանկացած փոփոխության` ուրախության, տխրության, ողբերգության և այլնի նկատմամբ: Մարդու համար ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե կենսաբանական, ֆիզիոլոգիական, այլ հոգեբանական հարմարվողականությունը: Վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը, անորոշությունը, շփոթվածությունը, մոլորվածությունը սուր սթրեսի գործոններ են: Եթե մարդու մոտ առկա է հիպերտոնիա` զարկերակային ճնշումը բարձրանում է, մյուսի մոտ  սրվում են ստամոքսաղիքային խնդիրները, մեկ ուրիշի մոտ էլ այն արտահայտվում է սիրտ-անոթային, շաքարախտ և այլ հիվանդություններով: Մարդը տարբերվում է կենդանուց նրանով, որ նա պետք է ոչ միայն ֆիզիկապես, կենսաբանորեն հարմարվի, այլև հոգեբանորեն: Եթե մարդը հոգեպես չի կարողանում հարմարվել, այսինքն, ներքին հավասարակշռությունը չի կարգավորվում, այն  պատճառ է դառնում ստրեսի հորմոնների դուրս նետման, որոնք էլ ազդում են օրգանիզմի տարբեր համակարգերի վրա: Եթե դա երկարատև է, եթե չհասկանալ ինչ է կատարվում մարդու հետ և թողնել ինքնահոսի, ապա որպես կանոն գործառութային վիճակը կարող է վերածվել կառուցվածքային փոփոխությունների և ի հայտ են գալիս, այսպես կոչված, պսիխոսոմատիկ հիվանդություններ: Եթե նախկինում ասում էին ամեն ինչ նյարդերից է, հիմա ոչ միայն ասում են, այլ այն գտավ դրա հավաստիացումը: Սակայն ամենակարևորը մարդկային գործոնն է, մարդկային փոխհարաբերությունները: Եթե նախկինում գիտնականները հիմնական ուշադրությունը դարձնում էին տարրերային աղետների հետևանքով մարդկային հոծ զանգվածների ստրեսային իրավիճակին, ապա այսօր ավելի կարևորվում է յուրաքանչյուրի, անհատի ստրեսային վիճակը: Սթրեսը ոչ միայն կապված է հոգեկան փոփոխությունների հետ` տրամադրության անկում, անքնություն, ագրեսիա, գրգռվածություն, ուշադրության նվազում և այլն, այլև պայմանավորված է ստրեսածին մեխանիզմով: Սթրեսը բնության մեջ դիտարկվում է որպես նորմալ պաշտպանական ռեակցիա արտաքին ազդեցությունների: ժամանակակից մարդու վրա ինչպիսի գործոններ են ամենաշատ ազդում, դա սովորական կենսանախատիպի անսպասելի փոփոխություններ են` անորոշությունը, անսպասելիությունը, իսկ ամենամեծ ստրեսի գործոնը աշխատանքի կորստի գործոնն է: Ռուսաստանում ազգաբնակչության 75%-ի մոտ առկա է աշխատանքի կորստի վախը: Դա ստրեսի հիմնական աղբյուրն է: Եթե մարդ վախենում է կորցնել աշխատանքը նշանակում է նա մշտապես գտնվում է տագնապի և լարված վիճակում, որն էլ ինչպես նշեցի, անպայման կհանգեցնի հետստրեսային հիվանդության կամ վարքի փոփոխության, օրգանիզմը ենթարկվում է ստրեսի հորմոնների «ռմբակոծության» աճում են ալկոհոլիզմը, թմրամոլությունը, ինքնասպանությունների թիվը:

 

Ներկայումս բժշկությունը դեմքով շրջվել է դեպի հոգեկան տրավմայի խնդիրներին: Այդ մենք ենք համառոտ ասում` հուզական ստրես, սակայն դա հոգեկան տրավմա է, որի հիմքում ոչ միայն հոգեկան խնդիրներն են, ոչ միայն հոգեկան որևէ հիվանդություն, այլ ավելի շատ սոմատիկ սովորական հիվանդությունները, վարքի տարբեր խախտումները: Հոգեկան տրավման ոչ թե այսրոպեական գործոն է, այլ իրավիճակի վերաբերյալ  մարդու կշռադատված գիտակցական ապրումներ, դա ակտ է, որն ունի տարածակաժամանակային սահման: Ով տարել է ստրես, այդ իրադարձությունները դառնում են նրա մտածմունքի առարկա և նա ինքն իրեն, մտերիմների հետ անընդհատ վերլուծում է ներկան, նայում  անցյալին, մտածում ապագայի մասին և այդ սուր վիճակը խրոնիզիռուետ:

 

Արտաքին գործոնի ազդեցությունից հետո մարդն ապրում է կատարվածի հետ: Նա ջանում է իր կամքի ուժով ցրվել, վերլուծել և վերապրել կատարվածը, սակայն ինչ-որ տեղ խորանում են այդ ապրումները: Սակայն լինում են իրավիճակներ, երբ քեզանից ոչինչ կախված չէ, դու կանգնում ես փաստի առջև և այն միայն դու կարող ես հետագայում վերածում ապրումներիդ աղբյուրի…

 

Այժմ մեծ ուշադրություն է դարձվում  «հոգեկան դաշտի մաքրությանը»: Ես ձեզ հավաստիացնում եմ, որքան էլ մենք տեխնիկապես հագեցնենք մեր հիվանդանոցները, եթե հարցը մարդու հոգեկան տրավման չլուծվի սոցիալական և հոգեբանական մակարդակով, ապա երբեք առողջության ցուցանիշը չի լավանա: Եթե խոսենք սոցիալականի մասին. այն ծագում է անսպասելի, անկախատեսելի ստրեսի հետևանքով, մինչդեռ մարդուն պետք է նախապատրաստել, զգուշացնել սոցիալական անհաճո, անսպասելի փոփոխության, ասենք, աշխատանքը կորցնելու վտանգի մասին, կամ, անորոշությունը, կողմնակի խոսակցությունները, ասեկոսեները, անընդհատ փոփոխվող իրավիճակները, այդ ամենը բացասական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա և մարդու ներսում առաջանում է անհավասարակշռություն:

 

–   Դեղամիջոցներով կարելի՞ է բուժել ստրեսը:

 

–   Առաջին տեղում հոգեթերապիան է, հետո նոր դեղամիջոցներով բուժումը: Ստրեսի առաջին փուլը տագնապն է, որն ունի կենսաէլեկտրական մեխանիզմ, պայմանավորված անմիջական պատասխանով: Տագնապը «տրոյական ձի է», որը քայքայում է հոգեկան կառուցվածքը ներսից: Ինքս երկար տարիներ եղել եմ ԱԱԻ-ի աշխատակիցը, շատ եմ եղել մարզերում, խոսել բժիշկների հետ և եկել այն եզրակացության, որ առկա է ընդհանուր մի գաղափար, սակայն իրականում, թե ինչ է կատարվում օրգանիզմում հոգեբանական տեսակետից, բոլորը չէ որ պատկերացնում են: Որն է տագնապի փուլը, օրինակ, մենք նստած ենք հանգիստ զրուցում ենք, կողքից հեռախոսազանգեր, փողոցից լսվում են մեթենաների ձայները, մենք շարունակում ենք հանգիստ զրուցել, չենք արձագանքում, բայց հենց որ լսում ենք պայթյունի ձայն, անմիջապես ցատկում ենք, նայում, թե ինչ է կատարվեց և մեր օրգանիզմում անմիջապես կատարվում է կենսաբանական վերակառուցում, որը պատրաստվում է վտանգին արձագանքելուն, դա ինքնապաշտպանական բնազդի արտահայտությունն է: Այդ առաջին փուլում առկա է կենսաէլեկտրական մեխանիզմը, այս պարագայում չկա հորմոնների ստրես: Դա նորմալ է: Հիմա ասում են 21-րդ դարը տագնապալի հուզումների դար է, մեկը վախենում է բարձրությունից, մյուսը ինքնաթիռից, հազարավոր տագնապալի հուզումներ կան, որոնք բուժվում են դեղամիջոցներով: Իսկ եթե մարդ վախենում է վերելակից, ինքնաթիռ նստելուց, խուսափում է դրանցից: Այստեղ կոնկրետ հոգեթերապևտի օգնությունն է անհրաժեշտ, պետք է միասին վերլուծել այդ սևեռուն վախերի կամ տագնապի պատճառները…

 

Սթրեսի երկրորդ փուլը լարվածությունն է, այսօր շատերն են գտնվում լարված վիճակում և եթե դա երկարատև է, ապա անպայման հանգեցնում է տարբեր հիվանդությունների, որովհետև այստեղ արդեն կենսաքիմիական գործընթաց է, առկա են «ստրեսի հորմոնները», որոնք ազդելով այս կամ այն օրգանի վրա առաջացնում են կառուցվածքային խախտումներ: Եթե մարդ դիմել է բժշկի և արդեն ձևավորվել է պսիխոսոմատիկ փոփոխություններ, իհարկե, հարկավոր են համապատասխան դեղամիջոցներ, սակայն միաժամանակ պետք է հաճախել հոգեթերապևտին: Հայ կանանց մոտ վառ արտահայտված է համբերությունը, ամեն ինչ ներս են գցում, որն էլ առաջացնում է լարվածություն: Իսկ եթե մարդուն բուժում ես դեղամիջոցներով, սակայն նա կրկին վերադառնում նույն լարված միջավայրը, ամեն ինչ սկսվում է նորից…

 

Հոգեթերապևտները մարդուն սովորեցնում են լինել իրատես` սա է, ինչ ուզում ես արա: Կա 3 ելք` ոչինչ չանել, սպասել և հոսանքով գնալ: 2-րդը` ամեն անգամ վերադառնալ, թե էս ինչ եղավ, ինչու եղավ, ինչու այսպես, վրդովել անարդարացիության պատճառով, այսինքն մշտապես վերադառնալ եղածին և ձնագնդիկի պես վրդովմունքը մեծանում է և դա հանգեցնում է կամ պսիխոսոմատիկ հիվանդության կամ հյուծվածության, թուլության, հոգնածության, դեպրեսիայի, այսինքն օգտակար գործողության գործակիցը նվազում է: Մյուս դեպքում` փնտրում եք ելք և սկսում եք իրավիճակից դուրս գալու քայլեր իրականացնել, ձեր օրգանիզմը չի սկսում տառապել ներքին լարվածությունից… Եթե ամեն մեկն իրավիճակը գնահատի այնպես, ինչպես այն կա և սկսի ուղիներ փնտրել և հասնի թեկուզև աննշան, փոքր հաջողության, արդյունքի, դա միակ ելքն է ներքին հավասարակշռության հասնելու համար: Սթրեսային իրավիճակում հարկ է գտնել ներքին հավասարակշռության բանալին:

 

–   Այս տարի լրանում է Ձեր գործունեության 50-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր անցած ուղին:

 

–   Մարդ ինչ պետք է անի իր կյանքում. ծառ տնկի` տնկել եմ ծառեր, երբ պիոներ էի Մոնոմենտում, Եղեռնի տարածքում ծառեր եմ տնկել, տուն կառուցել` կառուցել եմ «Սթրես» կենտրոնը, զրոյից եմ սկսել, թե ինչ կլինի հետո չգիտեմ: Հիշում եմ, Էմիլ Սամսոնիչը նախարար եղած ժամանակ գրել էր.«Վերջապես հաջողվեց Երևանում ստեղծել Համամիութենական հոգեկան առողջության կենտրոնի հայկական մասնաճյուղը: ԽՍՀՄ-ի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահությունն այդ մասին որոշում է ընդունել: Թվում էր ամեն ինչ արվել է, որ հանրապետության ղեկավարությունը ոգևորված և անհետաձգելիորեն լուծի խնդիրը, համապատասխան շենք հատկացնելու համար, մեր առողջապահության համար այդքան անհրաժեշտ առողջության ծառայության գործունեության համար»: Սակայն մինչ օրս չունենք մեր շենքը: Թողնել սերունդ` ունեմ հիանալի զավակներ, թոռներ: Այնպես որ կատարել եմ իմ պարտքը և հպարտ եմ իմ ձեռքբերումներով: 

Հեղինակ. Աիդա Հովնանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. zdorov.forblabla.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Anna, բարև Ձեզ, գրեք մեզ Ձեզ հուզող հարցերի մասին:

anna

29.06.2014

barev dzez kareki e dzez het zrucel

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...

ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել
ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել

Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա  կյանքին վերադառնալու համար...

ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները
ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները

Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...

Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am
Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...

Թերապիա
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am

Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Բառերի ուժը
Բառերի ուժը

Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...

Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4
Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4

Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am

Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Առողջ երեխա Սալուտեմ 3.2021
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am

Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...

Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am
Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am

Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...

Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am
Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am

Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...

Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com
Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com

Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:

Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ